Մշակույթ

Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ Վաշինգտոնի անկախ կինոփառատոնն հաղթող

Պոլսահայ լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը Վաշինգտոնի անկախ կինոփառատոնում արժանացել է լավագույն մրցանակի։ Կինոփառատոնին ներկայացված ավելի քան 80 ֆիլմերի մեջ այն ճանաչվել է «լավագույններից լավագույնը հաղորդում է  Daily Sabah –ը:

«Ստամբուլի աչքը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Բիներ Կարաեւլին և Ֆաթիհ Կայմակը, պատմում է 87-ամյա լեգենդար լուսանկարչի, նրա  ստամբուլյան հայտնի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մասին։ Ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1950- 2005 թթ. Ստամբուլի պատկերները։

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին անցած նոյեմբերին և նրա  համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հենց այս փառատոնում։

«Ստամբուլի աչքը» այս շաբաթավերջին կներկայացվի նաեւ Հունաստանի Սալոնիկ քաղաքի վավերագրական կինոփառատոնում, իսկ մայիսին՝ Լոս Անջելեսի Հարավարևելյան եվրոպական ֆիլմերի կինոփառատոնում:

Կարդացեք նաև

Back to top button