
Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակվում է հունահռոմեական ոճի պայքարը:
98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հաղթահարեց նաեւ քառորդ եզրափակչի արգելքը: «Սպիտակ արջը» քառորդ եզրափակչում 6:2 հաշվով հաղթեց ավստրիացի Դանիել Գաստլին:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ռեւազի Նադարեիշվիլի (Վրաստան) — Ցենկ Իլդեմ (Թուրքիա) զույգի հաղթողը:
աղբյուր՝ armsport.am




