Հասարակություն

Մարտի 11-ից հնարավոր կլինի դատապարտյալներին առցանց եղանակով հանձնուքներ փոխանցել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը։

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:
Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Հայտնում ենք նաև, որ առցանց խանութի ծառայությունները սկզբնական շրջանում կգործեն միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:

Կարդացեք նաև

Back to top button