Միջազգային

Մահացել է Ռոնալդ Ռեյգանի այրին

94 տարեկանում կյանքից հեռացել է Նենսի Ռեյգանը՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրին: Տեղեկությունը CNN-ին հաստատել են ընտանիքի ներկայացուցիչները:

Նշվում է, որ նախկին նախագահի այրու առողջությունը վերջին տարիներին շատ էր վատացել:

nancy

Նենսի Ռեյգանը  համարվել է ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը: Նրա ամուսինը՝ Ռոնալդ Ռեյգանը, ԱՄՆ նախագահ է եղել 1981-89 թվականներին: Նրանց՝ 52 տարի տևած ամուսնությունն անվանում էին ԱՄՆ նախագահական կառավարման պատմության մեջ ամենահզոր սիրավեպը:

Մինչև ամուսնուն հանդիպելը Նենսին կինոդերասանուհի է եղել: 1952-ին նա ամուսնացել է այդ ժամանակ Դերասանների ամերիկյան գիլդիայի ղեկավար Ռոնալդ Ռեյգանի հետ: Հոլիվուդում վերջինիս կարիերայի, հետո նրա քաղաքական գործունեության ժամանակ Նենսին պաշտպանել է ամուսնուն տարբեր հարձակումներից: Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004-ին Ալցհեյմերի հիվանդությունից:

nancy1

Կարդացեք նաև

Back to top button