
«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող 20- րդ դարի ամերիկյան գրականության դասականներից Վիլյամ Սարոյանի առանձնատունը վերանորոգելուց հետո վերածելու է գրողի տուն- թանգարանի, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնած «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը մեծանուն գրողի տունը ձեռք էր բերել 2015 թվականին։ Ըստ հաղորդագրության՝ առանձնատունը բնակեցված չէր եւ վերանորոգման կարիք ուներ։ Տուն- թանգարանի վերածվելուց հետո՝ այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և մշակութային այլ միջոցառումներ:
«Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի Սարոյանի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարները՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին:




