
Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի հաստատման ժամկետների տեղափոխման մասին խոսք լինել չի կարող: «Ռազմական գործողությունները դադարեցվելու են փետրվարի 27-ին՝ ուղիղ կեսգիշերին», այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Այսօր ավելի վաղ Կոմսոմոլսկայա պրավդա թերթի կայքը հրապարակել էր սիրիական ընդդիմադիր խմբավորումների հայտարարության պատճեն, համաձայն որի հրադադարի ռեժիմին իրենա միանում են մարտի մեկից:
Հիեցնենք, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:




