ՀասարակությունՑեղասպանություն 100

Շարմազանովը ելույթ կունենա Բեռլինի համալսարանում կայանալիք միջազգային համաժողովին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 24-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, փետրվարի 25-ին ԱԺ փոխնախագահը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսվում են Էդուարդ Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի եւ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ:

Կարդացեք նաև

Back to top button