
Այս տարի նշվում է Ուկրաինայում հայ տպագրության 400- ամյակը։ 1616 թվականի դեկտեմբերի 15- ին լույս է տեսել Լվովում առաջին հայկական գիրքը՝ «Դավիթի սաղմոսները»։
«Դժվար է գերագնահատել Լվովում հայկական տպագրության նշանակությունը»,- AnalitikaUA.net- ին հայտնել է ուկրաինացի հայագետ, փիլիսոփա, Շեւչենկոյի մրցանակի դափնեկիր Իրինա Գայուկը։
Խոսելով հայկական տպագրության մասին՝ հայագետը հատկապես կարեւորել է Լվովի Յան Կարմատենցու տպարանում տպագրված հայ- ղփչաղերեն միակ տպագիր գիրքը՝ «Աղոթագիրքը»։
Իրինա Գայուկի կարծիքով՝ Յան Կարմատենցու տպագրագրության ստեղծումը ոչ միայն Ուկրաինայում հայերի մշակութային բարձր մակարդակի, այլեւ ուկրաինահայության առանձնահատկության վկայությունն է։




