

«Իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է այդ երկրի ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով: Մյուս կողմից՝ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Արևմուտքի համար նորանոր խնդիրներ են ստեղծում: Թուրքիան մինչ օրս չի համակերպվում այն մտքի հետ, որ արդեն 100 տարի է տարածաշրաջանում գնալով կորցնում է իր ազդեցությունը»,- այսօր այս կարծիքն է հայտնել թուրքագետ Արամ Անանյանը՝ ՍԴՀԿ հրավիրած «Սիրիայի հակամարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրադաժողովի ժամանակ: Թուրքագետ Արամ Անանյանը առաջ քաշեց մի քանի թեզեր, որոնցով առաջ է շարժվում այսօրվա Թուրքիան: Ըստ թուրքագետի ՝ Թուրքիային այսօր ձեռնտու չէ տարաշարջանում ունենալ քաղաքական կայություն:




