
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երազում է Չինաստանում լինել։ Այս մասին հովվապետը հայտարարել է Մեքսիկայից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա գտնվում էր առաքելական այցով՝ փոխանցում է TASS -ը։
«Շատ կցանկանայի Չինաստան գնալ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ պատասխանելով իր երազանքի մասին հարցին։
Չինաստանի հետ Վատիկանի հարաբերությունների կայունացումը շատ դանդաղ է ընթանում։ Պապը պարբերաբար բարեկամական ուղերձներ է հղում Չինաստանի ղեկավարությանը, սակայն օրերս հավատարմագրեր է ստացել Թայվանի հերթական դեսպանից։ Չինաստանի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1951 թվականին։




