Միջազգային

Ջոն Քերին Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հեռախոսով քննարկել են Սիրիայի իրադրությունը և ԻԼԻՊ-ի դեմ պայքարը, հայտնում է RIA Novosti-ն:

«Նրանք քննարկել են Սիրիայում վերջին դեպքերը` ներառյալ հումանիտար օգնություն հասցնելու ջանքերը և երկրում զինադադարի հասնելը, ինչպես նաև ԻԼԻՊ-ի թուլացմանն ու ոչնչացմանն ուղղված ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ` Քերին ցավակցել է իր թուրք գործընկերոջն Անկարայի ահաբեկչության կապակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button