

Գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից Մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Ավանդույթն այս տարի էլ է շարունակվելու: Գրողների միության անդամները վաղը նաև հանդիպումներ են կազմակերպելու Երևանի և մարզերի դպրոցների աշակերտների հետ: Օրվա հետ կապված ստեղծագործական միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը 2015 թվականին իրենց գործունեությունը պարբերաբար լուսաբանած լրագրողներին էլ նվիրել է գրքեր ու պարգևատրել պատվոգրերով: Նրանց թվում էր նաև մեր գործընկեր Աիդա Ավետիսյանը:
Էդուարդ Միլիտոնյան. Գրողների միության նախագահ




