
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նախաձեռնությունը կառավարությանն է։ Գործադիրը դիմել է խորհրդարանին՝ առաջարկելով քննարկել «Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու» օրենքի նախագիծը: Մասնավորապես՝ առաջարկվում է ստեղծել երկու՝ Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարություններ։ Արդարադատւթյան նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀԿ- ի եւ ՀՅԴ- ի քաղաքական համագործակցությամբ։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտնել է, որ տարածխային կաավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը։ Վերջինս դաշնակցության քվոտայով 2001- 2008 թվականներին եղել է նախ քաղաքաշինության, ապա՝ գյուղատնտեսության նախարար։




