Հասարակություն

Արմեն Մուրադյանը՝ Գալուստ Սահակյանի առողջական վիճակի եւ կեղծ դեղերի խնդրի մասին

hasmikdilanyan
Երեկ կառավարությունում  առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է նախորդ տարվա աշխատանքային գործունեության հաշվետվությունը, որը նախարարի  խոսքով, բավարար է գնահատվել: «Եղել են որոշակի խնդիրներ, որոշակի առաջարկներ և կարծում եմ, որ աշխատանքային է եղել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ  զրույցում հայտարարել է  ոլորտի պատասխանատուն, ով նաև տեղեկացրել է, որ  ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա այժմ քննարկվում է օպտիմալացմանը հարցը, մասնավորապես առողջապահության ոլորտի առաջիկա  տարիների ընդհանուր ռազմավարության զարգացման հարցերը,որոնք կգնատահվեն ըստ կարիքների:

Սա այս տարի նախարարությունում գերակա խնդիր է  նախանշված: «Խնդիրները, որոնք կան տարիներով  կուտակված, նրանք առկա են, մենք փորձում ենք այդ խնդիրները նախ վերլուծել ըստ կարիքների և խմբավորել, իսկ դրանից հետո փորձել դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմներ մշակել: Յուրաքանչյուր երկրում անկախ ֆինանսական մեխանիզմներից առողջապահական ոլորտում միշտ լինում են սոցիալական լարվածություն, դժգոհություններ»,-ասել է նախարարն ու  նշել, որ առողջության խնդիրները շատ քչերին են հաճույք պատճառում:

Առողջապահության նախարար Արմեն  Մուրադյան.« 2014 թվականին 329 հազար դեպք շուրջ 400 հազարից, ֆինանսավորել է պետությունը, և այս տարի 326 հազար դեպք ևս ֆինանասավորել է պետությունը: «Այսինքն այս մեծ բեռը իր վրա է վերցրել պետությունը և այդ աշխատանքների ընթացքում կարող են լինել որոշակի խնդիրներ»:

Անդրադառնալով կեղծ դեղերի  խնդրին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հույս է հայտնել, որ  այս տարի երկրորդ ընթերցումով կընդունվի դեղերի մասին օրենքը, որն ընդգրկում է ամբողջ շղթան՝ դեղերի ստեղծումից, մինչև հիվանդին, շահառուին հասնելը և կիրառման ձևը: Ըստ նրա բոլոր հարցերի պատասխանները համապարփակ կարտացոլվեն նոր օրենքով: Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա նա ասաց, որ դա քննարկվելու է:

«Վարչական տարբեր լծակներ կան, որոնք առայժմ չեն կիրառվել և նոր օրենքով բավականին խստացվելու է և հաշվառումը, և տրամադրումը և դուրս գրումը: Այս բոլոր օղակները այդ մեծ շղթայում պետք է ունենան վարչական լուրջ վերահսկողություն և կարծում եմ, որ խնդիրների մեծամասնությունը հնարավոր կլինի լուծել նոր օրենքի շրջանակներում»:

Անդրադառնալով Զիկա վիրուսին, նախարարը հայտարարել է, որ  համապատասխան հայտարարություն այդ առումով արել են, այն փոխանցվում է մոծակների միջոցով, որոնց առկայությունը Հայաստանում չկա՝ ելնելով բնակլիմայական պայմաններից, և  Հայաստանում Զիկա վիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով երեկ հոսպիտալացվել էր, դեռ կմնա հիվանդանոցում, Արմեն Մուրադյանը նրա վիճակը դրական ու բավարար է գնահատել:

 

Կարդացեք նաև

Back to top button