
Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն աստղ կստանա Հոլիվուդի Փառքի արահետում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը` արարողությունը նախատեսված է փետրվարի 26-ին:
87-ամյա Մորիկոնեին շնորհավորելու կգան ռեժիսորներ Քվենտին Տարանտինոն ու Հարվի Վայնշթեյնը:
Նշվում է, որ կոմպոզիտորը Լոս Անջելեսում կլինի նաև փետրվարի 28-ին` «Օսկար» մրցանակաբաշխությանը:




