
«Մեզ համար շատ կարեւոր է կարգավավորել լիարժեք աշխատանքը կոլեգիայի (ԵՏ հանձնաժողովի) նոր կազմի հետ, որպեսզի լուծվեն այս խնդիրները, որոնք այժմ հրատապ են»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Ըստ ՌԴ կառավարության մամուլի հաղորդագրության՝ այս խնդիրներից վարչապետ Մեդվեդեւը թվարկել է եւ նորմատիվային բազայի արդիականացումը, եւ տարբեր, այդ թվում նաեւ շատ բարդ իրավիճակներից ելքեր գտնելը։ Այս առումով նա օրախնդիր է համարել Ուկրաինայի՝ մասնավորապես այս երկրի տարածքով ռուսական բեռների տարանցման խնդիրը։
Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ զգում է այն պատասխանատվությունը, որ դրված է իր վրա, «մեր երկրների կողմից լուրջ սպասումները, որովհետեւ եւ մեր երկրների քաղաքացիները, եւ գործարարները ցանկանում են տեսնել ինտեգրումից իրական արդյունքներ, եւ մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրումն աշխատում է եւ դա կլինի ինտեգացիոն գործընթացների համար լրացուցիչ ազդակ»։




