
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը։ Ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան)։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։




