Հասարակություն

Որոշ ճանապարհների բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ,
Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,
բուք է:

Վայք-Սարավան, Նոյենբերյան — Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են
ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է ձյուն: Միջպետական և
հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Կարդացեք նաև

Back to top button