Հասարակություն

20-ամյա զինվորը կրակոցն ստացել է գլխի շրջանում. հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության  երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 5-ին, ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք նաև

Back to top button