Հասարակություն

Կառավարության օրակարգը՝ այսօր

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է մի նախագիծ, որով էկոնոմիկյաի նախարար Կարեն Ճշմարիտյանը գործադիրին առաջարկելու է Հրազդան Ցեմենտ ընկերությանն ազատել մոտ ՝ 510 մլն դրամ տույժերից: Ստեղծված իրավիճակի այսպես ասենք մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Նշենք, որ գործարանի հաշվիներն արգելափակված են, ընդհնաուր պատրքն էլ կազմում է մոտ մեկ մլրդ դրամ: գրավադրված է նաև գույքը՝ « ՎՏԲ Հայաստան »բանկում: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, և ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը,- նշված է կառավարության օրակարգում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ:
2011թ մարտին ՀՀ կառավարությունը արձանագրային որոշմամբ հաստատել է Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի (սրտանոթային հիվանդություններ), չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերը և միջոցառումների ժամանակացույցը: Այսօր կառավարությունը կհաստատի առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագիրը: Նախագծի հիմնավորման համաձայն, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում, ինչի համար էլ խիստ կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համապարփակ և ընդհանրական ծրագրի ու միջոցառումների ցանկի մշակման և իրագործման անհրաժեշտությունը: Առաջարկվում է ձևավորել համակարգող հանձնաժողով` առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում միջգերատեսչական ակտիվ համագործակցությունն ապահովելու նպատակով:
Կառավարությունն այսօր փոփոխություններ ու լրացումներ է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագծում: Որտեղ առաջարկվող փոփոխությունները նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ տեսակցությունները կարող են տեղի ունենալ նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Հաջորդ կարևոր քայլը վերաբերում է պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի՝ քրեակատարողական հիմնարկ առանց քննիչի ուղեկցության մուտք գործելուն, քանի որ այսուհետ վերջիններս քրեակատարողական հիմնարկ մուտք գործել կկարողանան քննիչի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ուղղված հավաստագրի հիման վրա: Նախագծերով առաջարկվող լուծումները հնարավորություն են տալիս ապահովել կալանավորված անձի՝ սեփական միջնորդության հիման վրա տեսակցությունը քրեական վարույթին չներգրաված փաստաբանի հետ, եթե դա կապված է, ասենք, քաղաքացիական, վարչական, աշխատանքային կամ ցանկացած այլ ոլորտում իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտության հետ:
«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով ժամկետ կսահմանվի «2016 թվականի հուլիսի 31-ը: Նախագծի հիմնավորման համաձայն , Ներդրումային ծրագրի շրջանակներում` ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ, որի համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.637 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 1.337 մլրդ ՀՀ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 125, 2017թ.- 130 և 2018թ.-140 հազ. դրամ:

 ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենդրական նախաձեռնությամբ՝ կառավարությանն առաջարկելով փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և Ռադիոյի» մասին օրենքում և ՀՀ տարածքում գործող բոլոր հեռուստաընկերություններին պարտավորեցնել եթերով հեռար­ձակվող կինոֆիլմերը ցուցադրել պետական՝ հայերեն լեզվով: Նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գործող հե­ռուս­տա­ընկերությունների վրա կդրվի լրացուցիչ ֆինանսական բեռ, քանի որ թարգ­մանու­թյու­նը կարող է իրականացվել կամ սեփական միջոցների կամ տվյալ կինոֆիլմն արդեն իսկ թարգ­մա­նած հեռուստաալիքից գնելու միջոցով: Տվյալ հանգամանքն արդ­յուն­քում կարող է հանգեց­նել փոքր բյուջեով հեռուստաընկերությունների գործու­նե­ու­թյան դադարման: Բացի այդ, օրենքի նախագծի ընդունման դեպքում կխախտվեն ազգային փոքրամաս­նությունների իրավունքները: Այս և մի քանի այլ փաստարկներից ելնելով, կառավարությունը դեմ է արտահայտվելու Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկին:

Կարդացեք նաև

Back to top button