ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն հաստատեց ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգը

lusinevasilyanlenabadeyan

Խորհրդարանն  այսօր ձայների 89 կողմ , 16 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու կարգին վերաբերող նախագիծը: Ըստ դրա՝ օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվ է լ պետաիրավական հանձնաժողովին: Սահմանվել  է, որ   հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է պաշտպանի մեկ թեկնածու առաջադրել: Նրանցից, սակայն,  հանձնաժողովը կընտրի մեկին և որպես միակ թեկնածու կներկայացնի խորհրդարանի քննարկմանը: Գործող որոշման մեջ առաջարկվող փոփոխություննեը երեկ, հիշեցնենք,  բուռն քննարկումների առիթ դարձան: Քվեարկությունից առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասել է, որ նախագիծը  փոփոխության չի ենթարկվել և քվեարկության  է դրվելու նույն  տեսքով: Սա բարկացրեց  հատկապես այն պատգամավորներին, ովքեր երեկ   պնդում էին, որ պետք է  մի քանի թեկնածու առաջադրելու հնարավորություն սահմանել:

Նիստերի դահլիճում այսօր նաև հարկակին ու կրթական ոլորտներին վերաբերող նախածեր են քննարկվել, իսկ դահլիճից դուրս քննարկումները շարունակել են   թեժանալ կոալիցիոն բանակցությունների, պորտֆելներ ստանալ- կորցնելու թեմայի շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button