
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում
հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի
բացվել է:
Շարունակում է փակ մնալ Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:




