Հասարակություն

Հրաժարական է տվել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը. նշանակվել է այդ տեղի մրցույթ

Հրաժարական է տվել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյան, սակայն նշարունակի աշխատել այդտեղ որպես դատավոր։ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով տեղի համար հայտարարվել է մրցույթ, նշված է Դատական համակարգքի կայքում։

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածով, դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին` դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին` նույն դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարելու մտադրությամբ:

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ (ՀՀ դատական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մաս)` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանի նախագահ կարող են նշանակվել միայն նույն դատարանի դատավորները` առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, ուստի միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև սույն թվականի փետրվարի 8-ը /երկշաբաթյա ժամկետում/ կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին»,- նշված է կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button