
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ 2013 թ. Հայաստանին մատակարարվող գազը պետք է թանկանա: Նրա խոսքով` բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գազի նոր սակագինը կհայտարարվի դեկտեմբերի վերջերին: ‘շենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով, այնինչ Եվրոպային եւ Ուկրաինային «Գազպրոմը» գազ է մատակարարում 400 դոլարից բարձր գնով, Մոլդովային` 387 դոլարով, Բելառուսին` 165 դոլարով: Հատկանշական է, որ «Գազպրոմն» ու Բելառուսի կառավարությունն արդեն իսկ համաձայնության են եկել, որ 2013 թ. գազը մատակարարվելու է 185 դոլարով:




