
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝
ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետությունում ձյան տեղումները դադարել են:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը
և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա
ճանապարհահատվածը և Ջաջուռի լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման,
ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին
հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




