

Հայաստանում է հանրահայտ «Ռիջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը, ով ժամանել է Հայաստան հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու և ապագա ուսանողների հետ քննություն անցկացնելու նպատակով: Ծրագիրը 13-16 տարեկան աշակերտներին հնարավորություն է տալիս սովորել 20-100% կրթարթոշակով: «Ռեջենթս» դպրոցի և ՀՀ ԿԳ նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2006 թվականից ավելի քան 120 աշակերտ է ուսանել «Ռեջենթս» դպրոցում, որոնցից շատերին իրենց ուսումը շարունակում են աշխարհի լավագույն համալսարաններում:
Միջազգային դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտների մի մասը վերադառնում է հայաստանյան մի մասն էլ ուսումը շարունակում է աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպիսին է օրինիակ՝ Քեմբիրջի համալսարանը: «Ռիջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը Հայաստան է ժամանել՝ հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու և ապագա ուսանողների հետ քննություն անցկացնելու նպատակով: Նա կարծում է, որ հենց այս նոր սերունդն է կոչված դինակայելու համաշխարհային մարտահրավերներին:
Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող «Ռեջենթս» դպրոցը անգլիական միջազգային դպրոց է, որը կրթություն է տրամադրում 2-18 տարեկան երեխաներին: Դպրոցում այժմ սովորում են երեխաներ աշխարհի 35 երկրներից:




