Տնտեսական

«Զվարթնոցն» առաջինն է Կովկասում, որ ստացել է Էներգակառավարման համակարգի ոլորտում ԻՍՕ 50001 սերտիֆիկատ

Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը  (BSI) Զվարթնոցի ուղևորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում: Այս մասին հայտնում են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ մամուլի ծառայությունից:

Ծրագիրը  գործարկվել է 2015թ և   նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման և փաստաթղթագրման, ինչպես նաև այնպիսի  սարքերի, համակարգերի նախատեսում և ձեռքբերում, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը:

Կազմակերպության բոլոր մակարդակների և գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովեց ստանդարտի հաջող կիրառումը, և ժամանակին երևացին արդյունքները:

ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշում է. «Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղևորների ու աշխատակիցների համար անվտանգ և հարմարավետ միջավայր:

Մենք չենք կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող ենք վերահսկել էներգակառավարումը մեզ մոտ: Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, և ինչը շատ կարևոր է` կարողացել ենք ձևավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաև մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում»:

Կարդացեք նաև

Back to top button