Հասարակություն

Գեւորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ

Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով լինելու է Ստրասբուրգում: Լուրը հայտնում է հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ:

Կարդացեք նաև

Back to top button