Միջազգային

Financial Times. Պուտինը Ասադին առաջարկել է հեռանալ, Կրեմլը հերքում է (լրացված)

լրացվել է ժամը 21։02- ին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրը, որ Մոսկվան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին առաջարկել է հեռանալ։ «Ոչ, այդպես չէ»,- նրա խոսքն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Financial Times- ն այսօր գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադին խնդրել է հրաժարական տալ՝ վկայակոչելով արեւմտյան հետախուզության աղբյուրները։

Պուտինի այս առաջարկը Ասադին փոխանցել է ՌԴ հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Սերգունը, որն իր մահից մի քանի շաբաթ առաջ առաքելությամբ մեկնել էր Դամասկով։ Ըստ թերթի՝ Ասադը «զայրույթով» մերժել է առաջարկը։

«Սերգունի միջոցով ուղարկված գաղտնի առաջարկության մասին լուրերը, որը ենթադրում է իշխանության կազմակերպված փոխանցումը՝ պահպանելով ալավիների վարչակարգը, որը  չափավոր ընդդիմության հետ իրատեսական բանակցությունների հնարավորություն կտա, 2015- ի վերջին արեւմտյան հատուկ ծառայությունների մոտ լավատեսություն է առաջացրել»,- գրել է է Financial Times-ը։

Կարդացեք նաև

Back to top button