
2014 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփ-փման գծի հյուսիսարևելյան հատվածում հերոսաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Արմենի սխրանքը մեծ պատկառանք է առաջացնում, որովհետև լինելով ջոկի հրամատար՝ նա միայնակ մոտավորապես 20-25 րոպե իր վրա է վերցրել թշնամու գրոհը՝ պահելով իրեն վստահված մարտական դիրքը, դառնալով կենդանի վահան րոպեներ անց օգնության հասնող ընկերներին…




