

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կմեծացնի այդ երկրի դերը տաածաշրջանում, ինչը կկարևորի Հայաստանի նշանակությունը Իրան-Արևմուտք համագործակցության ծավալման հարցում, ասում են Կանխատեսելով իրադարձությունների նման զարգացում շատ հայ փորձագետները։
Իրանագետ Ռուդիկ Յարալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նախ գերադասեց խոսել ընթացիկ տարում սպասվող լարվածության մասին, ինչը ևս պայամանավորված է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու Արևմուտքի քայլով։ Մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան նյարդային արձագանքեցին այս կարևոր իրադարձությանը, ինչը նշանակում է, որ լարվածությունը Մերձավոր Արևելքում այս տարի թերևս կպահպանվի, կարծում է իրանագետը։
Պետք է հաշվի առնել, որ Իրանի ու Ռուսաստանի միջև լուրջ համագործակցություն կա և պետք է շեշտը դնել այն ուղղությունների վրա, որոնք կապում են ռուս-իրանական շահերը, աասց իրանագետը՝ նաև նկատելով՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ կոմունիկացիաներն անցնեն Հայաստանով, քանի որ այդպիսով ՌԴ- ն հնարավորություն կստանա վերահսկել այդ գիծը։




