

Գյուղնախարարությունը մշակել է գյուղի և գյուղատնտեսության զարգացման 2015-2025թթ նոր նախագիծ, որը ոլորտի պատասխանատուների քննարկմանն է ներկայացվում նաև մարզերում: Արմավիրի մարզում քննարկվեցին փաստաթղթի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնադրույթները, ներկայացվեցին առաջարկություններ, որոնք տեղ կգտնեն ռազմավարության փաստաթղթում:
«ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» փաստաթուղթը կառավարության որոշմամբ հաստատվել էր 2010 թվականի նոյեմբերի 4-ին և դրվել կատարման: Տարիների ընթացքում այդ ռազմավարական ուղենիշային փաստաթուղթը ենթարկվել է տարբեր փոփոխության, պահանջվել են նոր մոտեցումներ, հեռանկարային նոր քայլեր, տեսակետեր, որոնք կարող են արդիական լինել և նպաստավոր գյուղատնտեսության զարգացմանը:
Այժմ մշակվել է ռազամավարական նոր փաստաթուղթ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման վերաբերյալ, որը ներկայացվում է ոլորտի պատասխանատուների քննարկմանը:
Արմավիրի մարզում գյուղնախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը ներկայացրեց ռազմավարության նախագծի բնապահպանական փորձաքննության, շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնադրույթները:
Ըստ ռազավարության2025 թվականին դրական տեղաշարժեր կգրանցվեն գյուղատնտեսղության զարգացման ոլորտում, ըստ որի՝ կզարգանան ենթակառուցվածքներն, կբարելավվի գյուղմթերք արտադրողի սոցիալական վիճակը, գյուղատնտեսության մեջ կգրանցվի արտադրողականության բարձր ցուցանիշ:
Արմավիրի մարզի գյուղացիներին հիմնականում հուզում է բերքի իրացման խնդիրը: 2015թվականի աննախադեպ բարձր բերքատվությունը դարձյալ չուրախացրեց գյուղացուն, քանի որ չկարողացան ապահովել բերքի իրացումն ու մարել վարկերն, պարտքերը: Առաջարկվեծ մեծ ուշադրություն դարձնել այդ հարցի վրա:
Առաջարկվեց նաև փաստաթղթում ներառել վերահսկողությունը Հայաստան ներմուծվող սերմերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական և ագրարային ապրանքների վրա, որոնց հետ գենետիկորեն փոխված օրգանիզմներ են ներթափանցում և վնաս պատճառում գյուղատնտեսղությանն ու շրջակա միջավայրին:
«Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսղության 2015-2025 թթ կայուն զարգացման ռազմավարության» փաստաթուղթում դիտարկվել և փոփոխության է ենթարկվել 17 խնդիր, մեծ ուշադրություն է դարձվել տնտեսվարման ձևերի զարգացմանը, օրգանական գյուղատնտեսղության զարգացմանը, ռիսկերի նվազեցմանը և այլն:
Հնարավո՞ր է իրականացնել գյուղատնտեսական ապահովագրություն, «Ռադիոլուրի» հարցին գյուղնախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը պատասխանեց՝ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, ապահովագրական ընկերությունները խնդիրների առջև կկանգնեն, ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է աջակցության ներքո:
Մեզ մոտ առաջիկայում փորձեր կարվեն գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ուղղությամբ:




