

Կոմպոզիտորների միությունն անցած տարի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բազմաթիվ համերգներ է կազմակերպել արտասահմանում։ Այդ համերգների ժամանակ հայկական ստեղծագործությունները ներկայացրել են նաեւ այլազգի երաժիշտները։ «Շատ կարևոր է, որ օտարազգի կատարողներն են կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է միության նախագահ Արամ Սաթյանը՝ առանձնացնելով արժանահիշատակ համերգներն ու ներկայացնելով 2016- ի ծրագրերը։




