Մերկելն առաջարկում է հանցագործություն կատարած օտարերկրացիներին արտաքսել Գերմանիայից
Գեմանիան պետք է մեկ անգամ եւս քննարկի հանցագործության համար դատապարտված օտարերկրացիներին արտաքսելու հնարավորության հարցը, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը։
Բի Բի Սի- ն հայտնում է, որ սա Գերմանիայի կառավարության ղեկավարի Ամանորի գիշերը Քյոլնում կանանց վրա զանգվածային հարձակումների արձագանքն է։ Ոստիկանությունը հարձակումների եւ սեռական ոտնձգության ենթարկվածներից արդեն ավելի քան 100 հաղորդում է ստացել։
«Գերմանիան չի համակերպվի նման զազիր հանցագործության հետ։ Պատկերացրեք՝ ինչ են զգում անօգնական, ամենաթողությանը հանձնված կանայք։ Անձամ ես կածում եմ, որ դա անթույլատրելի է»,- ասել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ հարձակումների հետ կապ ունեցող ցանկացած փախստականի կարգավիճակի համար դիմած կարտաքսվի։ Ոստիկանության տվյալներով՝ տարեմուտին իրականացված հարձակումների հիմնական կասկածյալները Հյուսիսային Աֆրիկայից եկածներն են։