

2016-2018թթ. կառավարությունը կառաջնորդվի հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ: Գործադիրը նախատեսում է իր ջանքերը կենտրոնացնել հատկապես 4 ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, եկամուտների հավաքագրում և ոստիկանություն: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ հենց այս ոլորտներում քաղաքացին ուղիղ շփում ունի պետական պաշտոնյայի հետ, հետևաբար այստեղ իրականացվող քայլերի արդյունքը կամ անարդյունավետությունը տեսանելի է լինելու հենց շարքային քաղաքացուն:
Ի՞նչ սպասել հակակոռուպցիոն նոր ռազմավարությունից, ինչո՞վ է այն տարբերվում նախորդներից. «Ռադիոլուրն» այս հարցերի շուրջ զրուցել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ:




