Միջազգային

ՄԱԿ ԱԽ- ն դատապարտում է Հյուսիսային Կորեային. ԱՄՆ համոզված չէ, որ փաձարկվածը ջրածնային ռումբ է

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպման ժամանակ միաձայն դատապարտել են ԿԺԴՀ- ի՝ Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը՝ հայտարարելով, որ այն մոլորակի խաղաղության եւ անվտանգության համար իրական սպառնալիք է, հայտնում է Բի Բի Սի- ն։ Ակնկալվում է, որ նիստի արդյունքում կընդյալնվեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, ինչը պնդում է ԱՄՆ։

Միեւնույն ժամանակ՝ Վաշինգոտնը համոզված չէ, որ Փհենյանը հենց ջրածնային ռումբ է փորձարկել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնստը հայտարարել է, որ նախնական հետազոտությունները չեն հաստատում ջրածնային ռումբի փորձարկումը։ Նա ընդգծել է, որ փորձարկումները «ԱՄՆ կառավարությանը չեն ստիպել փոխել Հյուսիային Կորեայի  տեխնիկական եւ ռազմական հնարավորությունների իր գնահատականը»։ «Մենք շարունակում ենք աշխատել՝ ԿԺԴՀ իրականացրած միջուկային փորձարկումների մասին ավելի շատ տվյալներ տանալու համար։ Մենք շարունակում ենք հետեւել իրավիճաին եւ հավաքել լրացուցիչ տվյաներ»,- Էրնստի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Կարդացեք նաև

Back to top button