Տնտեսական

Հարկային միասնական օրենսգրքի նախագիծը պատրաստ է

hasmikdilanyan
2016թ  տնտեսվարողներին, փորձագետներին ու ընդհանրապես հարկային  դաշտին մոտ կանգնած մարդկանց լարված ու պատասխանատու տարի է  սպասվում:  Հայաստանի երրորդ հանրապետության հարկային միասնական օրենսգրքի նախագիծն ի վերջո պատրաստ է, այն  քննարկման ու առաջարկությունների փուլում է:  Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոստովանում է՝ մինչ այժմ ՀՀ հարկային օրեննքները հաճախ կարճաժամկետ խնդիրներ են լուծել: Այժմ կաևոր է, որ օրենսգիրքը նպաստի երկրի մրցունակության ու գրավչության բարձրացմանը: Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի  2018թ  հունվարի մեկից: Նախաձեռնության ակունքում կանգնածները վստահցենում են, որ հարկային նոր օրենսգիրքը պարզ ու մեկնաբանելի է լինելու ինչպես հարկային մարմնի աշխատողների, այնպես էլ հարկատուների համար:

Կարդացեք նաև

Back to top button