Հասարակություն

Նախագահի նստավայրում ամանորյա տոնական միջոցառումները շարունակվում են

alisagevorgyan

Սուրբ Ծննդյան  տոների  կապակցությամբ նախագահական նստավայրում երեխաների համար անցկացվող  ամենամյա տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին դեկտեմբերի 22-ին:  Բաղրամյան 26 հասցեում հյուրընկալվեցին   հանրակրթկան դպրոցների   բարձր առաջադիմություն ունեցող 300 աշակերտներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում այսօր ընդունել են Հայաստանում  ապաստան գտած   սիրիահայ սահմանամերձ բնակավայրերում ապրող, ինչպես նաև սահմանափակ կարողություններով  երեխաներին: 

 

Ամանորի շեմին նախագահի նստավայրում երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն արդեն ձևավորված ավանդույթ են: Բաղրամյան 26 հացեում հյուրընկալվում են 6-12 տարեկան ավելի քան 1000 երեխաներ, այդ թվում՝խնամքի ու   պաշտպանության   հաստատությունների սաներ,  զինծառայողների և զոհված  ազատամարտիկների  երեխաներ ու թոռնիկներ,  Հայաստանում  ապաստան գտած   սիրիահայ, ինչպես նաև   սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաներ:

Նախագահական նստավայրի սպասված  հերոսներն այսօր   սիրիահայ և սահմանամերձ համայնքներից ժամանած, ինչպես նաև հաշմանդամ  փոքրիկներն էին: Սիրիահայ փոքրիկ Մհերն ընդամենը վեց տարեկան է, բայց արդեն գիտի , թե ինչ է պատերազմը և ինչու է իր ընտանիքը տեղափոխվել Սիրիայից։

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանի տեղեկություններով՝ Հայստանի բուհերում սովորում են 500 սիրիահայ երիտասարդներ, մանկապարտեզներ են այցելում շուրջ 400 սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցներում նրանց թիվը 1600 է: Նախագահական նստավայորւմ այսօր սիրիահայ դպրոցականներից ներկա էին 100-ը: Լենա Հալաջյանն ասում է, որ երեխաները, ըստ էության, բոլորից լավ են հարմարվել հայաստայան պայմաններին։

Նախագահի նստավայրում   տոնական միջոցառմանը մասնակցելուց զատ  սահմանամեձ համայնքների  երեխաների  համար կազմակերպվել   էր  մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության և  Հովհաննես Թումանյանի թանգարաններ: Երեխաներն այցելել են նաև Հանրապետության հրապարակ, մասնակցեն ամանորի տոնական միջոցառումներին:

Տավուշի մարզի Բերդավան, Կողբ, Բարեկամավան, սահմանամերձ այլ համայնքների երեխաների համար մայրաքաղաքում անցկացրած այս պահերը կլինեն անմոռանալի, նրանց մանկական հիշողություններից թող ջնջվեն միայն կրակոցները, որովհետև անսովոր ու բավականին ցավոտ է, երբ  երեխաների ամանորյա մաղթանքը հիմնականում մեկն է ՝ թող չլինեն կրակոցներ:

«Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Երևանում կամ Տավուշում ապրող երեխաների, մեծահասակների համար խաղաղությունը նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է: Մենք ձեզ ցանկանում ենք, որ երբեք, որևէ անգամ կրակոց չլսեք, եթե լսեք՝ միայն հեռուստացույցով: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի»,- իր և առաջին տիկին Ռիտա Սարգյսյանի անունից շնորհավորելով փոքրիկների ամանորը ասաց նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց նաև հորդորելով՝ լինել երկրի համար արժանավոր ու արժանապատիվ քաղաքացիներ։

Կարդացեք նաև

Back to top button