Տնտեսական

Կառավարությունը 3 տարով հետաձգեց «Ինտերալկո»- ի ԱԱՀ վճարման ժամկետը

hasmikdilanyan

ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Ինտերալկո» ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան փոխանցմամբ`  «Ինտերալկո»-ն նախատեսում է Արմավիրի մարզում «Արմեն-ալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում իրականացնել խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն:

Ընկերությունը կարճաժամկետ ապագայում (1-2 տարում) պլանավորում է տեղական ֆերմերային տնտեսություններից գնած հումքից արտադրել խաղողի/գինու, մրգերի թորվածքներ, որին ավելացնելով Եվրոպայից ներկրված հումք` մեծածախ քանակով արտահանել ԱՊՀ և այլ երկրներ:

Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական և ֆրանսիական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 670 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ, Չինաստան, Թայվան և այլ երկրներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ: 

 

Back to top button