

Հարավային միջանցքում երեք մարրերն են՝ Արարատը, Սյունիքը, Վայոց Ձորը, իսկ հյուսիսայինում՝ Լոռին, Կենտրոնականում՝ Կոտայքը: Ծրագրի տրամաբանությունն ըստ ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի հետևյալն է՝ օգտագործելով գյուղական բնակավայրերի ներուժը, զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ ոլորտի ներդրումները տեղայանցնելով ոչ թե Երևանում, այլ՝ հենց մարզերում ու գյուղերում: ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի՝ 2015թ տնտեսական զարգացումներին ու 2016-ից ունեցած ակնկալիքներին:
«2016թ Հայաստանի տնտեսության համար կանխատեսում ենք 2,2 տոկոս տնտեսական աճ: Մենք նախատեսում ենք, որ առաջիկա երեք տարիներին աճի տեմպը կլինի 2-ից 3 տոկոսի միջակայքում: Մենք այժմ հայտարարում ենք, որ 2017թ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 2,6-2,7 տոկոս: Այս տարվա սեպտեմբերին մենք կարծում էինք, որ 2016թ Հայաստանը կունենա 2,7 տոկոս տնտեսական աճ, սակայն, հաշվի առնելով վերջին երեք ամիսների զարգացումները՝ հիմնականում ՌԴ տնտեսության դանղաղ վերականգնմամբ, ինչպես նաև նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված, մենք հաջորդ տարվա համար փոխեցինք մեր կանխատեսումները: 2015թ համար 3,2-3,5 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում, սակայն, կսպասենք վերջնական թվերի պարտաստ լինելուն»:




