
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Խորհրդային տարիներին կառուցված շինությունները սեյսմակայունության տեսանկյունից անապահով են, իսկ դպրոցներն ընդհանրապես ողորմելի վիճակում են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցեացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը: Ցանկալի սեյսմակայունությունն ապահովելու համար Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկել է կիրառել իր կողմից մշակված սեյսմամեկուսացման տեխնոլոգիան, որով կարելի է 9 բալից ավելի երկրաշարժին դիմակայող շենքեր ունենալ:




