
Լոնդոնում ավարտին է մոտենում շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Երեկ Արոնյանը սպիտակներով մրցել եւ ոչ-ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Արոնյանը մրցաշարն ավարտել է 5 միավորով և գրավել 4-րդ հորիզոնականը: Ի դեպ, այս մրցաշարում Արոնյանը որևէ պարտություն չի կրել. 8 ոչ-ոքի, 1 հաղթանակ:
Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մագնուս Կարլսենը՝ 5.5 միավորով, երկրորդ տեղում Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, երրորդում Անիշ Գիրին եւ 4-րդ հորիզոնականը, ինչպես նշեցինք զբաղեցրել է մեր ուժեղագույն շախմատիստը։




