ՀասարակությունՄիջազգային

Ռուսների կարծիքով՝ Հվ. Կովկասում ամենահաջողված երկիրը Հայաստանն է, ապա՝ Ադրբեջանը

ԱՊՀ երկրների մեջ ամենահաջողած երկիրը եւ Ռուսաստանի հուսալի դաշնակիցն են Բելառուսը եւ Ղազախստանը, ցույց են տվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումները։  Հարցվածների 72 տոկոսը հաջողված է համարել Բելառուսին, 50 տոկոսը՝ Ղազախստանին։

Մինչեւ Մայդանը հաջողված համարվող Ուկրաինան ռուսաստանցիների մոտ այդպիսին այլեւս չի ընկալվում։ Հարցվածների միայն 1 տոկոսն է այդպես կարծում։

Հայաստանը ամենահաջողած երկիր համարում է ռուսաստանցիների 11 տոկոսը, Ադրբեջանը՝ 10, Վրաստանը՝ 6, Ղրղզստանը՝ 4, Թուրքմենիան եւ Ուզեկստանը՝ 3, Մոլդովան եւ Տաջիկստանը՝ 1- ական տոկոսը։

Ի դեպ՝ հարցվածների 10 տոկոսը վստահում է Իլհամ Ալիեւին, 5 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին, 4 տոկոսը՝ Ալմազբեկ Աթամբաեւին (Ղրղզստան), 2 տոկոսը՝ Գեորգի Մարգվելաշվիլիին։

Առավել վստահություն վայելում է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ 63 տոկոս, ապա Նուրսուլթան Նազարբաեւը՝ 45 տոկոսը։ ԱՊՀ մյուս առաջնորդների վստահության մակարդակը 1 տոկոսի սահմանում է։

Հարցումն իրականացվել է 2015- ի նոյեմբերի 22-23- ին Ռուսաստանի 46 տարածաշրջանների 130 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում։

Կարդացեք նաև

Back to top button