Միջազգային

Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

earthquakeՏաջիկստանում հզոր՝ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ստորերկյա ցնցումներն արձանագրվել են դեկտեմբերի 7-ին, տեղի ժամանակով 12.50-ին (Երեւանի ժամանակով 11.50-ին), Մուրհաբ բնակավայրից 89 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կարդացեք նաև

Back to top button