
Նկարը՝ Մեդիա կենտրոնի

Ժուռնալիստների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել Ժառանգության ներկայացուցիչը… Իսկ հիմա զորքեր են բերել Կենտրոն: Ումի՞ց են պաշտպանվում. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռեւս օրվա ընթացքում գնահատել էր հանրաքվեի ընթացքն ու նշել, որ այն լուրջ խախտումներով է ընթանում: «Օրվա պսկաը», ըստ քաղաքական գործչի՝ տեղի է ունեցավ օրվա վերջում:
«Բռնության հերթական դեպքը, Ժառանգության անդամին են ծեծել, Ժուռնալիստների միությանը գտնվող ընտրատեղամասում: Նախօրոք իհարկե պարզ էր, բայց նման ծավալի չէի պատկերացնում»:
Քաղաքական գործիչը չի կիսել նաեւ տեսակետը, թե օրվա ընթացքում ոստիկանությունն արագորեն արձագանքել է բոլոր ահազանգերին: Այս պահից սկսած ինչ է անելու ընդդիմադիր ճակատը դեռ հայտնի չէ, բայց Արմեն Մարտիրոսյանի խոսքից ակնհյատ է, որ նա որոշակիորեն, այսպես ասած, նեղացած է հասարակությունից, նույնիսկ հայտարարել է, որ ոչ մեկից այլեւս բողոք չի ընդունելու: «Ես ոչ մեկի փոխարեն կրակից շագանակ չեմ հանելու»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյան




