

Իսլամական պետություն խմբավորումը Լիբիայի ռազմակայանում սկսել է իրականացնել օդաչու ահաբեկչների վարժանքներ, Fox News հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էրիկ Բերքհարթը: Ռիա-նովոստիի փոխանցմամբ, Բերքհարթը հայտնել էր, որ ահաբեկչիներն ունեն փոքր ինքնաթիռներ, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնել լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի իշխանության տապալումից հետո: Բերքհարթը մտավախություն է հայտնել, որ կարող են լինել այնպիսի հարձակումներ, ինչպիսին էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:
«Ահաբեկչություն իրականացնելու համար նրանց պետք են միայն տարրական գիտելիքներ, Լիբիայից Հռոմ կարելի է հասնել ընդամենը մեկուկես ժամում»,-իր հերթին Fox News-ին ասել է Իսրայելի վարչապետի խորհրդական Ժակ Ներիան:




