

Մինչև ժամը 11.30-ը Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրավոր բողոքներ չի ստացել ՝ հանձնաժողովի տեղեկատվական սրահում ասել է հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը: Նա Ռադիոլուրի հետ զրույցում մանրամասնել է, որ բանավոր ահազանգեր կան դիտորդների աշխատանքի վերաբերյալ: Դրանք, սակայն, ճշգրտման փուլում են:
Ինչ վերաբերում է մինչև դեկտեմբերի 5-ը ստացված դիմումներին, ապա Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստացել է 22 դիմում, դրանցից 5-ի վերաբերյալ որոշումներ են կայացրել. 2-ը բավարարվել են, 3-ը մերժվել: Դիմումները վերաբերել են քարոզչական պաստառներին, քարոզչության հնարավորություններին:
Ներկայացված դիմումնեից 9-նն էլ եղել են հարցումներ. դիմողները տարաբնույթ տեղեկատվություններ են հայցել: Դիմումները բավարարվել են:
7 քաղաքացի էլ հանձնաժողովին դիմում է ներկայացրել՝ խնդրելով իր տվյալները հանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների ցուցակներից: Դիմումները վերահասցեագրվել են ռեգիստրը վարող լիազոր մարմնին:




