Ցեղասպանություն 100

Պարգեւատրվեցին «Հիշում եմ եւ պահանջում» շարադրությունների մրցույթի հաղթողները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ ողջ տարին նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և կրթական համակարգը ևս չէր կարող անմասն մնալ այդ համազգային իրադարձությունից:
Տարվա ընթացքում հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են հուշ-երեկոներ, գրական-երաժշտական հանդեսներ, բաց դասեր՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին,  Հայոց հարցի պատմությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կազմակերպվել են նաև հանդիպումներ քաղաքական և հասարակական անվանի գործիչների, Մեծ եղեռնի զոհերի ժառանգների հետ: Աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներ:

Արմեն Աշոտյան. ԿԳ նախարար

 

Back to top button