
Հայաստանի Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է 1000 դրամ անվանական արժեքով 2015թ. նմուշը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի մամո հաղորդագրությունից, 2011թ. և 2015թ. 1000 դրամանոց թղթադրամների դիմերեսին փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։
Կենտրոնական բանկը հայտնում է, որ փոխվել է նաև թողարկման տարեթիվը. աջ կողմում «2011» թիվը փոխարինվել է «2015» թվով, նաև թղթադրամի սերիան բաղկացած է «ԱԲ» տառերից՝ «ԱԱ»-ի փոխարեն:




