
Նկարները՝ Hetq.am-ի
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ:
Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, ստեղծագործական նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Սուրեն Մուրադյանը 120 գրքի, 250 երգերի տեքստերի հեղինակ է:




